Maht 11 lehekülgi
Անբախտ Հռիփսիմե
Raamatust
Իրականտւթյան ռեալիստական պատկերմամբ եւ գաղափարական բովանդակությամբ շատ արժեքավոր է Րաֆֆու «Անբախտ Հռիփսիմեն» պատմվածքը։ Եթե «Գեղեցիկ Վարդիկը» պատմվածքում հայ կնոջ, ֊աղջկա կյանքի ողբերգական անկման պատճառը օտար հարստահարիչն էր, ապա այստեղ ընդհակառակը։ Րաֆֆին պատմվածքում ցույց է տվել հայ եւ պարսիկ շահագործողի դասակարգային կապր։ Նրանք հովանավորում են միմյանց։ Պատմվածքում ցույց է տրված դրամական հարաբերությունների զարգացման հետեւանքով մարդկանց կյանքի, մտայնության վերափոխումը։ Հռիփսիմեի հայրը՝ Մահտեսի Հակոն, պարզապես վաճառում է աղջկան՝ շլացած Մելիքի հարստությունից եւ այն հեռանկարից, որ սպասվում էր Մելիքի բարեկամությունից։ «Շատ բաշլրղ կառնենք, նա կօգնի մեզ գյուղի գործերում, մեզ թեւ ու թիկունք կդաոնա, գյուղացիք մեզանից կվախենան, մեր ցանքի ջուրը չեն կտրի, մեր արտերը չեն փչացնի։ Խանը մեզանից ավելի հարկ չի կարող առնել, մի խոսքով նա մեզ ամեն չարից կպաշտպանե » ։ Այսպես է դատում Հռիփսիմեի հայրը։ Հռիփսիմեն ծնողների բռնության զոհն է: Րաֆֆին եւ' այս, եւ' հետագա մեծածավալ գործերում գեղարվեստորեն պատկերել Է հայ կնոջ ծանր, ստրկական վիճակը, նրա ողբերգական անկումը դրամական հարաբերությունների զարգացման հետեւանքով։ Բարձր համոզում ունի Րաֆֆին մարդու մասին։ Ըստ նրա բոըոր մարդիկ, անկախ իրենց ազգային պատկանելիությունից եւ կրոնական դավանանքից, ստեղծված են իրար սիրելու, միասին ապրելու համար։