Tasuta

Փոքրիկ հսկիչը

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

_Հիմա մի կերպ դուրս կգամ։

Արաքսին աշխատեց զգուշությամբ սղոսկել երիտասարդի գրկից։

Սահակը զգաց նրա ջերմ շունչը ու ձեռքերի մեղմ շարժումը։ Օրիորդը աշխատեց ետ հրել երիտասարդի մեջքին գտնվող տուփերը։ Ուստի հպվեց նրա կրծքին ճակատով, ապա մի կերպ ոտքը խցկեց շուրջը թափված տուփերի արանքը։ Սահակի վզի նյարդերը ձգվել էին ինչպես ջութակի լարերը։ Բեռը քանի գնում ավելի էր ծանրանում։ Երրորդ շարքն էլ ընկել էր մյուս թափվածների վրա։ Մնացել էին մի կողմից երկու պատերի, մյուսից՝ մինչև գոտին հասնող մակարոնի տուփերի քաոսի մեջ։ Սահակը չէր ուզում թույլ երևալ օրիորդի աչքերում։ Բայց և թույլ էլ չէ՛ր… թուլացնում ու շեղում էին ուշադրությունը Արաքսիի մարմինը պինդ հպված իրեն, նրա մազերի բույրը ու սպիտակ կուրծքը, որ մասամբ երևում էր շրջազգեստի կոճակների միջից։ Պետք էր մի կերպ դուրս գալ այս անհարմար իրավիճակից, քանի գլուխը չի կորցրել։

_Վերևում ոչ մեկը չկա՞… կանչենք օգնության,_առաջարկեց օրիորդը։ Նա հանել էր ոտքը, բայց թափված տուփերը խանգարում էին առաջ շարժվել։

_Ու՞մ… ո՛չ հայրիկը, ո՛չ էլ Ռուբոն այնտեղ չեն։ Երբ կանչեցիր, կողպեցի դուռը իջա ցած։ Սպասիր հիմա կփորձեմ ամբողջ ուժով ետ անել ու դուրս կգաս։

_Լավ… ուրեմն փորձենք այսպես,_օրիորդը մի կերպ շրջվեց ու Սահակին մեջքով ու խցկեց գլուխը երիտասարդի բազուկների տակից, ապա հանեց ձեռքերը, հրեց գոտկատեղին հասնող տուփը։ Բայց այն այնպես ամուր էր տեղավորել մնացած տուփերի քաոսում, որ անհնար էր տեղաշարժ անել։

_Ա՜խ… չի շարժվում…_օրիորդը դժգոհ հարվածեց տուփին_լավ, ամբողջ օրը հո այսպես չենք մնալու…

_Եթե մի քիչ էլ շարժվես… մնալու ենք տուփերի տակ։

Սահակի ճակատին քրտինքի կաթիլներ կային։ Մեջքը արդեն ցավում էր։ Իսկ այս աղջիկը այնքան շարժվեց, որ խախտեց կարծես վերջապես անշարժացած տուփերը։

_Դու՛ կարո՞ղ ես չշարժվել… Արաքս, կանգնի՛ր անշարժ… մեջքով բռնել եմ այս ամբողջ բեռը… բայց արդեն չեմ դիմանում… վիզս ցավեց…

Արաքսին գլուխը քաշեց ետ։ Ու նայեց վերև։

_Սահակ, ի՞նչ անեմ…