Tasuta

Փոքրիկ հսկիչը

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Սահակը ևս մի քիչ առաջ եկավ։ Երևում էր որ մեծ ջանք էր գործադրում, որ պահի տուփերը թափվելուց։

_Տեր աստվա՜ծ, մնալու ենք տուփերի տակ, պետք էր կպչել ձեր ծուռը շարքերին…մեռնելու եմ մակարոնների տակ։

Սահակը նորից ծիծաղեց, դիրքը թուլացավ ու դրա հետևանքով երրորդ շարքն էլ լրիվ քանդվեց լցվեց իրենց վրա։ Ծանրությունը չկարողանալով այլևս պահել Սահակը մղվեց առաջ ու իր մարմնով կպցրեց Արաքսիին սառը պատին։

_Սահակ ի՞նչ ես անում։

Արաքսիկի աջ ոտքը մնաց երկու տուփի արանքում։ Նա մի ձեռքով բռնվեց պատից, մյուսը դրեց Սահակի կրծքին։ Սահակը արմունկներով հենվեց պատին։ Անզորությունից դրեց գլուխը Արփիկի գլխին, հետո թեքեց ուսին։

_Չհասկացա…_Արաքսին շարժեց ուսը,_Սահա՜կ…

Երիտասարդը սեղմեց շրթունքները նրա վզին։

_Սահա՜կ ի՞նչ ես անում։

Արաքսին թողեց պատը ու երկրորդ ձեռքով ետ արեց երիտասարդին։ Նրա միաժամանակ վախեցած ու զարմացած հայացքը մեխվեց նրան։ Սահակը ուզեց ետ անել գլուխը, բայց վզին ընկած մակրոնի տուփը չթողեց։

_Արա՜քս… ե՜ս չգիտեմ ինչ եղավ ինձ։

Սահակը նորից գլուխը դրեց նրա ուսին։ Շնչեց օրիորդի անուշ օծանելիքի բույրը։ Գուցե դա օծանելիք չի՛, այլ Արաքսիի բույրն է։ Մի ձեռքը թուլացավ, բայց դեռ պայքարում էր։ Վերջապես հավաքեց բոլոր ուժերը, ափերով ամուր հենվեց պատին, ոտքերը պինդ սեղմեց ետ ու մարմնով պահեց տուփերը, ապա մի ճարպիկ շարժումով քաշեց Արաքսիին դուրս ու վերև հրեց այդ ծուղակից։ Արաքսին իսկույն բռնվեց տուփերից մեկից ու քաշեց մարմինը հանեց։ Ապա արագ այսուայն կողմ հրմշտեց մոտակա տուփերը ու քաշեց Սահակի բազուկից։ Երիտասարդը ինքն էլ մղվեց նրա կողմ։ Ու թափով շարժվեց դեպի առաջ։ Տուփերը դղրդոցով վերջնական թափվեցին հատակին ու մյուս թափված տուփերի վրա։ Սահակը արագ-արագ ոստոստելով նրանց արանքներով սեղմեց օրիորդի ձեռքը ու շարժվեց առաջ։ Բայց Արաքսիի ոտքը առավ ինչ-որ խոչնդոտի ու նա փռվեց հատակին։ Սահակը ուզեց քաշել ոտքի հանել։ Բայց չգիտես ինչու ներքին ձայնը հուշեց անել հակառակը։ Նա ձևացրեց, թե ինքն էլ կորցրեց հավասարակշռությունը ու փռվեց օրիորդի հետևից, սակայն ընկնելուց պահեց օրիորդին իր գրկում։