Tasuta

Փոքրիկ հսկիչը

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Արաքսին հևաց ու կարմրած նայեց Սահակին։ Աչքերում բոցկլտում էին ջղայնության կայծերը։ Դժգոհ ծռեց բարակ շրթունքները։

_Սահա՜կ… խելքդ թռավ…

Նրա մազերը սփռվել էին երիտասարդի կրծքին, պիտի բարձրանար, երբ Սահակը ամուր գրկեց մի ձեռքով, իսկ մյուսով՝ սեղմեց գլուխը իր դեմքին։

_Ի՞նչ ես անում։

Բայց շարունակել չկարողացավ։ Երիտասարդի ջերմ շրթունքները ստիպեցին լռել։ Օրիորդը մի քանի անգամ հարվածեց, բայց ազատվել չկարողացավ։ Սահակը բաց չթողեց մինչև, որ չկշտացավ։

_Աներե՛ս,_շշնջաց օրիորդը ու սրբեց բերանը։ Նրա սպիտակ դեմքը վայրկյանում կարմրեց։ Սահակը ամուր բռնեց նրա ուսերից ու տապալեց հատակին։ Ձգվեց, որ նորից համբուրի, բայց օրիորդը թեքեց գլուխը։

_Սահակ, մի գժվի… բաց թող…

Սահակը շոյեց նրա այտը ու խճուճ մազերը տարավ ետ ճակատի վրայից։ Օրիորդը դեն հրեց նրա ափը։ Սահակը զգաց, որ չափն անցավ։ Բայց չգիտեր ինչու ապուշի նման գոհ ժպտում էր։

Արաքսին հևաց երիտասարդի ծանրության տակ։ Հատակի սառնությունը ամեն բջիջ մարմնում պաղեցնում էր, իսկ երիտասարդի շունչը՝ վառում։ Նա ազատվեց երիտասարդի բազուկներից, հրեց գցեց իր վրայից, ոտքի նետվեց ու վազեց դեպի վերև։ Հատակին պառկած երիտասարդը ձեռքը ետ մեկնեց, որ բռնի նրա շրջազգեստի փեշը, բայց բռնեց միայն օդը։ Ձեռքը այդպես էլ ետ գցեց ու ժպտաց։

–Արի ամուսնանանք,—անսպասելի դուրս թռավ նրա բերանից։

_ Քո՜ հետ… միայն մյուս կյանքում,—վերևից եկավ պատասխան։

–Ուրեմն այսօրվանից մյուս կյանքդ սկսվել է։

_Ապու՛շ…

«Վերջապես հաջողվեց ազատվել այդ անտեր մակարոններից»․ մտածեց Սահակը։