Tasuta

Տնային փեսա

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Գ

Օրը կիրակի էր: Արեգակի ճառագայթներն ուրախ ժպիտով խաղում էին Շուշանի տան կոտրատված ապակիների հետ: Վաղորդյան զեփյուռը ծավալվում էր փափուկ և հովասուն թարմությամբ:

Մանկահասակ աղջիկները, զարդարված տոնական հագուստով, որը կանգնած էր իրանց դռան շեմքի վրա՝ գաղտուկ նայում էր փողոցում անցուդարձ անողներին, ժպտում էր և թաքցնում էր յուր գլուխն, երբ որ մի տղամարդ էր գալիս: Որը դեռ չէր հեռացել հայելուց, կոկում էր յուր դեմքը և դարդարում էր իրան: Ոմանք՝ հավաքելով իրանց կտուրների վրա, կամ նեղ բակերի մեջ` մի խումբ մեծ և փոքր աղջիկներ, դայիրա և դիպիլիպիտոն էին ածում, տաշի խփում և հերթով պար էին գալիս: Ամեն տեղ տիրում էր ուրախություն, լսելի էին լինում ծիծաղ և հանաքներ: Իսկ Նատոն միայնակ և լուռ նստած էր յուր փոքրիկ սենյակում, նրա տխրամած դեմքը չէր ցույց տալիս ոչինչ ուրախություն:

Նույն միջոցին ժամիցը ետ դարձավ նրա մայրը, Շուշանը, և տալով աղջկան մի պատառ նշխարք, ասաց.

– Վա՜, աղջի, ջեր շուրերդ չե՞ս հագի:

– Է՜հ, ինչի համար հագնեմ… – պատասխանեց օրիորդն երեսը շրջելով:

– Դու էլի լացել ես, աչքերդ կարմրել են:

– Չեմ լաց էլի, գլուխս է ցավում:

– Հիմա էլ աչքերումդ արտասուք կա, ինչու՞ ես ինձ խաբում:

– Չեմ գիտում… – պատասխանեց օրիորդը տխրությամբ:

– էլի իծանիրդ մո՞տ ին էլի:

Նատոն ոչինչ չպատասխանեց և կամենում էր սենյակից դուրս գնալ:

– Արի՜ չարսավս ա՜ռ, – կանչեց նրա մայրը:

Նատոն առեց չարսավը, ծալեց մի կողմ դրեց և սկսավ մոր համար թեյ ածել: Շուշանը նստած էր փոքրիկ տախտի վրա լուսամուտի հանդեպ:

– Ջումշուդ՜բեկը Էսօր չէ՞ եկել, – հարցրուց նա: Այդպես կոչվում էր նրանց ղարաբաղցի փեսացուի անունըէ Իսկ Նատոն, փոխանակ ուղղակի պատասխանելու, հարցրուց. – Դեդի, ինչ կլի ե՞փ Էդ տղեն մեր տուն պիտի գա ու գնա:

– Հուղե՜մ քու տուտուց գլուխը, – պատասխանեց Շուշանը հեգնական ժպիտով. – միթոմ դու ուրախ չե՜ս, վուր նա գալիս ու գնում է…

– Ի՞նչ ունիմ ուրախանալու… հարևաններն ինչ ասիս ինձ վրա ին ասում… ամենի բերնի՜ մաստաքն ես իմ դառի…

– Նրանց աչքն էլ տրաքի՜, – բարկանալով պատասխանեց Շուշանը:

Այդ խոսակցությանը վրա հասավ ուստա Գրիգորը: – Լավ ես ասում, ա՜ կնիկ, ախար բանը բանի նման չէ, է , հարևաններն ի՞նչ մեղք ունեն, որ բամբասում են…

Շուշանն ավելի բարկանալով կտրեց ամուսնի խոսքը.

– Ա՜ մարդ, էդ քու խելքի բանր չէ՜, ծիտը ձլիվ մե դափասիս մեջն իմ ձգել, հիմի դուն ուզում իս թռցնի՞ …

– Դուն, դեդի, – մեջ մտավ նատոն արտասուքը սրբելով, – դուն իմ բողազը պիտիս դուս կտրի վունց որ տեհնում եմ…

Օրիորդը էլ չսպասեց պատասխանի, սենյակից դուրս եկավ:

– Իմ հոգին գիտենա, դրուստ է ասում Նատոն, – ասաց ուստա Գրիգորն աղջկա դուրս գնալուց հետո: – Ջեր չնշնած տղին ախար վո՞ւնց կուլի տուն թողնել, գանա էդ քաղաքի նամուսը ձլիվ գնացե՞լ է:

– Լավ ես ասում, Գրիգոր, – կտրեց Շուշանն ամուսնի խոսքն. – ես էլ գիտեմ, վուր էդենց է, ամա անիծվի՜ հիմիկվա ադաթը… Ի՞նչ անեմ, վո՞ւր ջուրը նընկնեմ… Աղջիկս հասիլ է, մոտ տասնութը տարեկան է դառի, հիմա մարդու տալու վախտն է: Մենք երկուսս էլ աղքատ մարդիք ենք. դու ձլիվ կարում ես քու ուրագով միը օրական հացր դադել: Ես էլ, տեհնումիս ինչպես չարչարվում իմ ջեր էս ամսվա տան քրեհը չիմ կարացի տար: Տանտերն ամեն օր գլուխս տանում է, փուղ է ուզում: Դե՜, արի դու փուղ ու բաժինք բե՜ր, վուր աղջիկդ իրա ուզած մարդին տաս: Վո՞ւր տեղից պիտի բերես: Ու առանց փուղ ու բաժինքի էլ, դու գիտես, վուր մեր քաղքումն աղջիկ չին ուզում: Անիծվի՜ էդենց ադաթը… Հիմա ծլիվ մե խամ օքմին իս գթի, ղարիբ աղա է, էստեղի ադաթը չէ իմանում. ասում է, Նատոն սիրուն է, ես առանց փուղի էլ կու պսակվիմ: Հիմա դուն ինձ ասա՜, ա՜ մարդ, կուլի՞ վուր էդ թավուր տղին մեր ձեռնեմեն թոզ տանք:

Շուշանի այդ երկար մոնոլոգը դարձյալ չկարողացավ հանգսաացնել նրա ամուսնին և նա պատասխանեց.

– Էդ ամենը դրուստ ես ասում, Շուշան, ամա դուն էն ասա՜, թե կնկան ի՜նչով պիտի պահե. դուն մեկ մուքթա փեսա ես գթի, վուրի ջիբերը գլխիցը ավելի դատարկ է:

– Ի՞նչ է ասում, քա՜, ախար փուղավոր մարթու վուրթի է, հորես հերը կու մեռնի ու դովլաթն իրան կու մնա, – ասաց Շուշանն ինքնաբավական հուսով:

– Բալքա շուտ չմեռավ:

– Չմեռավ մինք կու պահենք, տանու՜փեսա կշինենք:

– էդ լավ է՜… – հեգնորեն պատասխանեց ուստա Գրիգորը: – Թե վուր վատ ըլի ինձանից պահանջի, – ասաց կինը, – դուն գործ չունիս:

– Ես չնշնված տղին իմ տուն չեմ թողնի:

– Իմ ուզածն էլ էդի է գալի, է՛, ախար, ա՛ մարդ, դուն չես թողնում, վուր էս բանը գլուխ բերեմ:

– Ես էդ գործեմեն իմ ձեռնձրը լվացի, ես կնկտերանց բազառին խառնվելու գլուխ չունիմ, – ասաց ուստա Գրիգորը և տնից դուրս գնաց, մոտեցավ մի խումբ մարդիկների, որոնք մի պատի ստորոտը նստած, արևի շվաքի դեմ, զրից էին անում:

Դ

Իսկ Նատոն, դուրս գալով սենյակից, երկար գլուխը ձեռքին հենած, խորին տխրության մեջ, նստած էր իրանց բակի ցածրիկ պատի հովանվո ներքև մի տախտակի վրա, երբ ներս մտավ նրանց դրացի Քեթոյի աղջիկը՝ Նինուցին:

– Ի՞նչ կու տաս, վուր ասիմ, թե ո՜ւմ վրա էիր փիքը անում, – ծիծաղելով ասաց Նինուցին և նստեց Նատոյի մոտ:

– Է՜հ, Նինուցի, էրնե՜կ քիզ, վուր դարդ չունես ու Էդպես կանացիլ իս ծիծաղել, – խոսեց Նատոն գլուխը բարձրացնելով:

– Ե՞ս դարդ չունեմ… դո՜ւն չի՜ս պիտի ունենա, դո ՜ւն…

– Ի՞նչի:

– Նրա համար, վուր Գիգոլին քիզ սիրում է:

– Ի՜նչ անիմ, վուր սիրում է… – կրկնեց Նատոն սառնությամբ:

– Էլ ի՞նչ պիտիս անի, սարսաղ, մե Էնթավուր սիրուն, ջեհիլ տղեն վուր աղջկան սիրում ըլի, նա էլ դա՞րդ կունենա…

– Բա՜ս չի՜ ունենա…

– Է՜հ, հուզե՜մ քու տուտուց գլուխը… ինքն էլ չի գիըի ի՜նչ է խոսում, – պատասխանեց Նինուցին ք ո ք ո լ ա տալով Նատոյի երեսին:

Նատոն րոպեական մտածությունից հետո պատասխանեց յուր ընկերուհուն. – Դուն փո՜ւղ ասա, փո՜ւղ, անխի՜լք, հիմա միր սիրելն ո՞վ է հարցնում…: Հազար կուզե աղջիկը սիրե, հազար կուզե տղեն սիրե, ո՞վ է այնումը գցում: Նրանք էնենց կու մաշվին, էնենց կա մեռեին ու իրանց սերն էնենց գերեզմանը կտանին, ու զովրը փուղավորին է մնում…

– Անիծվի՜ էդենց ադաթը, – պատասխանեց Նինուցին դեմքը խոժոռելով:

Նատոն ոչինչ չպատասխանեց, նրա գունատ դեմքի վրա արտահայտվում էր սրտի բոլոր հուզմունքը:

– Ամա դուն էն ասա՜, Նաըո ջան, Գիգոլին խոմ փուղ չէ ուզում, – հարցրուց Նինուցին՝ ցավակցելով յուր ընկերուհուն:

– Գիգոլուն ո՞վ է մտիկ անում, – պատասխանեց նատոն տխրությամբ, – խոսքը հորն ու մորն է:

– Տղեն վուր ուզում է, քա ջան, հերն ու մերն ի՞նչ դավի ունին:

– Փուղի դավի ու նին, իմացա՞ր:

Երկու ընկերուհիների մեջ կրկին տիրեց լռությունը: Նրանցից ամեն մինը մտածում էր յուր վիճակի վրա: Երկուսն էլ պսակվելոա աղջիկներ էին, երկուսն էլ փող չունեին: (Ցավալի՜ դրություն, երբ ամուսնական շղթան դարբնվում է արծաթի օղակներով…):

– Էն ղարաբաղցի տղեն ի՜նչ է ուզում, – ընդհատեց Նինուցին լռությունը:

– Է՜հ, թաղեմ նրա գլուխն էլ… – պատասխանեց Նատոն առանձին զզվանքով:

– Ո՞վ է նա:

– Ի՞նչ գիտեմ: Կապ կտրածի մեկն, ո՜վ է:

– Ասում են, դեդիդ ուզում է քեզ էն տղին տա:

– Ուզում է:

– Իժում դուն ի՞նչ ես ասում:

– Ես ի՞նչ պիտիմ ասի…

– Կգնա ՞ս, էլի՜: Գիգոլուն պիտիս թողնի , էլի՜ :

– Մունջ կա՜՜ց, թե աստուծ կսիրես, Նինուցի, դարդերս մի թազացրու:

Նինուցին տեսնելով նատոյի աչքերի արտասուքը, լռեց: Մի քանի րոպե նրանք տխուր կերպով նայում էին միմյանց վրա:

– Լավ, աստված օղորմած է, մի լաց ըլի, – բռնեց Նատոյի ձեռքից Նինուցին. – դե՜, վիր կաց գնանք միր հարևան Սաբեդինց տունը, էնտեղ աղջիկները հավաքվիլ ին, պար ին գալիս:

– է՜հ, ի՜նչ պար գալու սիրտ ունիմ… – ասաց Նատոն ետ քաշվելով:

– Աղջի, գժվի՞լ իս. էս կիրակի օրը վուչ շորերդ իս հագի, վուչ գլուխդ իս սանդրի. ով գիտե, երեսդ էլ չիս լվացի, – ծիծաղելով առաջ տարավ Նինուցին: