Tasuta

Տնային փեսա

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

– Թո՜ղ տուր, թե աստված կսիրես:

Բայց նինուցին չէր դադարում նրան քարշ տալով դեպի Սաբեդինց տունը, երբ սենյակից լսելի եղավ Շուշանի ձայնն, որ կանչում էր նրան: Նատոն իսկույն թողեց յուր ընկերուհին և վազեց դեպի մայրը: «Խե՜ղճ նատո», ասաց Նինուցին և գնաց Սաբեդինց տունը պար գալու:

Ե

Նինուցին Նատոյի միակ ընկերուհին էր, որի հետ նրանք շատ անգամ մասլահաթներ էին անում, թափում էին իրանց սրտի դարդերը և մխիթարում էին մեկ՜մեկու: Այդ երկու աղջիկներն ոչինչ գաղտնիք չունեին միմյանցից:

Նույն ավուր երեկոյան պահուն Նինուցին կանգնած էր իրանց տանիքի վրա, որ կից էր Շուշանենց կտուրին և նայում էր դեպի փողոցը: Նա անցավ Շուշանենց կտուրը, տեսավ Նատոյին իրանց թակումն, երբ ջրով սրսկում էր նա յուր ծաղիկները:

– Նատո, Նատո, – ձայն տվեց նա:

Նատոն վեր նայեց, տեսավ Նինուցին էր: – Ի՞նչ է, – հարցրուց օրիորդը:

– Դեդևդ տա՞նն է:

– Տանը չէ :

– Ապա ո՞վ կա ձիր տանը:

– Ոչ ով չկա:

– Էստի արի՜ , բանիմ ասում:

– Ի՞նչ իս ասում, էնտղանցեն ասա՜ , էլի :

– Էստղանց չիմ կանա ասի, դե վիր արի: Նատոն բարձրացավ յուր ընկերոլհու մոտ:

Արեգակի վերջալույսը դեռ խաղում էր եկեղեցիների խաչազարդ գմբեթների հետ: Շրջակա տների կտուրները կանաչին էին տալիս նոր բուսած խոտով: Կտուրների վրա տեղ՜տեղ արածում էին փոքրիկ ուլեր և այծեր, և նրանց մոտ մի քանի ընտանիք, դուրս գալով իրանց խեղդված տնակներից նստած կանաչ խոտերի վրա, խմում էին երեկոյան թեյը և զվարճանում էին հիանալի տեսարանով:

Նատոն նայեց դեպի յուր չորս կողմը: – Տե՜ս, Նինուցի, ի՜նչ սիրուն կանաչիլ ին կտուրները, կոսես թե, մախմուռով ըլին ծածկված:

– Հա՜, Նատո, – պատասխանեց ընկերուհին խորին համակրրությւսմբ. – միր կտուրներին էլ միր սեյրանգահն է, ուրիշները ֆայտոնով Մուշտեիդ ին գնում, ու էնտեղ քեփ ին անում, մենք էլ միր կտուրների խոտերովն ինք ուրախանում:

– Մտիկ արա՜, Նինուցի, ձեռքով ցույց տվեց Նատոն, – հորեն ղազախեցի Բարբարեն, մհտին էլ իր աղջիկը չայ է շինում. էն էլ էրևնեցու հարսն է՝ նրանց մոտը նստած չայի վրա մեձրած Կուլին. էն էլ խաշապան Սհակի կնիկը. Կատոն, էն էլ խաբարբզանն, ով գիտե ինչի՜ր կուլի խոսում…

– է՜հ, նրա լեզուն էլ կտրվի՜, – ասաց Նինուցին յուր քոքլան դեպի Կատոն ուղղելով: – Ի՞նչու ես էլի էդպես տխուր, – դարձավ նա դեպի Նատոն, ուղիղ նրա երեսին նայելով:

Ես էլ չիմ գիտում… – պատասխանեց Նատոն ավելի տրտմությամբ:

– Կուզի՞ս ուրախացնիմ քիզ, – հարցրուց հինուցին ժպտելով:

– Ինչո՞վ:

Նինուցին մոտեցավ, նատոյի ականջին փսփսաց մի խոսք:

– Ղո՞ւրթ իս ասում, ղո՞ւրթ իս ասում, չէ՜, խաբում կուլիս,Նինուցի, – անհամբերությամբ հարցրուց Նատոն, պինդ գրկելովյուր ընկերուհին:

Ժպիտ, ուրախություն, հրճվանք, այդ բոլորը կարելի էր նույն րոպեին կարդալ Նատոյի գեղեցիկ դեմքի վրա…

– Դրո՞ւստ իս ասում, Նինուցի ջան, – կրկնեց Նատոն դարձյալ փաթաթվելով նրա վզին:

– Քու արևը գիտենա, վուր դրուստ իմ ասում, – պաաասխանեց Նինուցին. դե՜, գնանք:

Երկու օրիորդները, ձեռք՜ձեռքի տված, ուրախ՜ուրախ իջան Նինուցենց տունը:

Նինուցին ներս տարավ Նատոյին մի սենյակ, ուր միայնակ նստած էր մի պատանի: Նա հագած ուներ մեխակի մահուդից կաբա, կապույտ գլասից արխալուղ, կապած ուներ արծաթի մինա արած քամար և վզին փաթաթել էր բաղդադի աղլուխ: Պատանու սևորակ աչքերը, կամարած հոնքեր, մախմուռ թշերը, սև գանգրահեր մազերը` տալիս էին նրա դեմքին վայելչագեղ կերպարանք: Նա նստած էր սեղանի մոտ, որի վրա դրած էր գույնզգույն ծաղիկներից հյուսած գեղեցիկ փունջ:

– Էդ ի՞նչ սիրուն թայգուլ է, Գիգոլի ջան, – ասաց Նատոն, և ժպտելով մոտեցավ պատանուն. վեր առավ փունջը:

– Հավանում ե՞ս, Նատո ջան, – նույնպես Ժպտելով հարցրուց պատանին:

– Շատ սիրուն է, – խոսեց Նատոն, և ձեռքը Գիգոլու ուսին դնելով, նազելի կերպով նայում,էր նրա երեսին: – էդ ու՞մ համար բերի:

Երիտասարդը կարմրեց: Իսկ ՆիՆուցին նրա փոխարեն պատասխանեց.

– Ո՜ւմ համա պիտի ըլի, քի համա բերած կուլի, էլի՜: Նատոն սկսեց ծիծաղել:

– Նատո, դո՞ւն լավ իս, թե է՞ս, – հարցրուց պատանին, ցույց տալով փունջը:

– Օրիորդն ոչինչ չպատասխանեց, և նրա թշերն յուր ձեռքի վարդերի գույնը ստացան:

– Ի՞նչի ձեն չիս հանում, – հարցրուց Գիգոլին, բռնելով օրիորդի ձեռքից:

– Դուն իս լավը, դո՜ւն, – պատասխանեց Նատոն յուր ձեռքի ծաղիկներով հեզիկ շփելով պատանու երեսին:

– Չէ՜, դո՜ւն իս լավը, դո՜ւն իս սիրուն, Նատո ջան, – կրկնեց Գիգոլին և կամենում էր գրկել նրան, բայց օրիորդը ետ քաշվեցավ, երբ Նինուցին մեջ մտավ:

– Ի՞նչ իք կռվում, – երկուսդ էլ լավն իք, – ասաց նա. – ամա վունց քու հերը, Գիգոլի, Նատոյին քեզ համա կուզե, վունց էլ Նատոյի մերը փուղ ունե, վուր նրան քիզ տա:

– Գժվի՞լ իս, Նինուցի՜, ինչի՞ր իս խոսում, – դարձավ պատանին դեպի Նինուցին շփոթվելով:

– Ես դրուստն իմ ասում, – ավելացրեց Նինուցին և պատմեց բոլորն, ինչ որ լսել էր ղարաբաղցի փեսացուի մասին:

– Ղո՞ւրթ ,է ասում, – դարձավ նա դեպի Նատոն:

– Հա՜, Գիգոլի, ինձ նրան ին տալի, – պատասխանեց Նատոն տխրությամբ:

– Ես կու մեռնիմ ու չեմ թողնի, վուր էդ բանը գլուխ գա, – խոսեց պատանին մի փոքր վրդովվելով:

Նրանք մնացին միայնակ:

Նատոն տխուր նստած էր Գիգոլու մոտ, երբ պատանին դարձավ դեպի նա. – Մի՜ դարդ անի, հոգի ջան, դու իմն իս, ե՜ս քոնն, ոչ ով չի կանա միզ մեկմեկուց բաժնել.: Այդ խոսքերին հաջորդեց մի ջերմ գրկախառնություն և երկուսի էլ երիտասարդական շրթունքները միախառնվեցան միմյանց հետ…: