Tasuta

Տնային փեսա

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Զ

Անցան մի քանի շաբաթներ, անցան մի քանի ամիսներ: Աշունքն էր: Տեղափոխիկ թռչունները խմբովին դիմում էին դես/ի օտար աշխարհ: Ծիծեռնակը բաժանվում էր յուր բույնից: Ծառերի դալկացած տերևները դեղնում էին: Նրանց հետ և սիրուն Նատոյի վարդագույն թշերը գունատված, խամրած` օրըստօրե կորցնում էին իրանց քնքուշ կուսական թարմությունը:

Մութ գիշեր էր: Սառը քամին անախորժ կերպով փչում էր Շուշանենց տան կոտրատած ապակիներից. սենյակում բավականին ցուրտ էր: Միայնակ և տխուր նստած էր Նատոն ճրագի մոտ, կարում էր յուր կարը: Նրա մայրր խոհանոցում պատրաստում էր ընթրիք: Ուստա Գրիգորն յուր արհեստանոցում (որ բաղկանում էր ներքնատան մի նեղ սենյակից) գործում էր:

Նույն ժամուն խավար փողոցի միջով աննկատելի կերւղով գնում էր մի մարդ: Նա հասավ Շուշանենց տանը և վագրի արագությամբ թռավ ցածրիկ տախտակապատից: Նա իսկույն կանգնեց սենյակի դռանն, երբ նրա ականջներին հասան այդ մելոդական հնչումները`

 
«Արի՜, իմ սիրեկան,
«Դարդիս ճար արա՜,
«Քո սիրո խանջարեմեն,
«Ջիգարս – փարա, փարա»:
 

«Նա ինձ սիրում է՜, ասաց եկվորը և ավելի մոտեցավ դռանը: Հնչեց կախարդիչ երգի երկրորդ տունը:

 
«Ես քեզի չեմ մոռանա, «Քանի որ սաղ եմ,
«Քո սիրո զանջիրեմեն
«Մինչև մահ դու սաղ եմ»:
 

«Նա ինձ սիրում է… – կրկնեց երիտասարդը և զմայլած ներս վազեց: – Նատո ջան, իմ սիրեկան, – կոչեց նա և օրիորդին պինդ ճնշեց յուր կուրծքի վրա:

Եկվորը Ջումշուդ՜բեկն էր: Նա իսկույն սոսկաց, երբ յար աչքերը հանգիպեցան Նատոյի վշտալի, միևնույն ժամանակ զայրացած աչքերին:

– Նատո ջան, – կրկնեց երիտասարդը, թողնելով նրան յուր գրկից» – դարդ մի՜ արա, հիմա դու բախտավոր ես: Ես հիմա հարուստ եմ, քեզ միշտ ոսկու, արծաթի, բրիլիանտի, ատլասի ու մախմուրի մեջ կպահեմ:

Օրիորդը գլուխը քարշ ձգեց, ոչինչ չպատասխանեց. նրա դեմքն ընդունեց ավելի տխուր արտահայտություն:

– Ինչու չես խոսում, Նատո ջան, մի ձեն հանի, քո հոգուն մատաղ, – շուտ՜շուտ կրկնում էր երիտասարդը:

– Քո բրիլիանտներն ինձ պետք չե՜ն… – ասաց օրիորդը և արտասուքը թրջեց նրա աչքերը:

Երիտասարդը վշտանալով թողեց նրան, երբ ներս մտավ Շուշանը: Նա դարձավ դեպի մայրն, ասելով.

– Դեդի ջան, ես հիմա բախտավոր եմ, էսօր փոշտից նամակ ստացա, հայրս վախճանվել է և ի՜նչքան ապրանք, մուլք,փող է թողել, գիտե՞ս – մին էս օթախով լիքը:

– էդ լա՜վ խաբար է, – ուրախանալով կոչեց Շուշանը:

– Բա՜ս վատ խաբար է, – պատասխանեց երիտասարդը նույնպես ուրախությամբ: – Հայրս ղարավուլ էր նստած յուր խազինի վրա, բայց հիմա նրա դռները բաց էլան ինձ համար:

– Փա՜ռք աստծու, փառք իրա մեծ զորութինին, – բացականչեց Շուշանը խորին ջերմեռանդությամբ:

– Հիմա Նատոյիս բախտն էլ բաց էլավ:

Շուշանը նստեց թախտի վրա: Ջումշուդ՜բեկը տեղավորվեցավ նրա մոտ:

– Գիտե՞ս ինչ կա, դեդի ջան, ես պետք է շուտ գնամ, – շարունակեց երիտասարդը:

– Ո՞ւր, – զարհուրելով հարցրուց Շուշանը:

– Ղարաբաղ: Գնամ, որ հորս թողած կայքերին տիրությունանեմ:

Վերջին խոսքը ձգեց Շուշանին մտատանջության մեջ: – Վո՜ւյ, քոռանամ ես, – ասաց նա շվարած կերպով, – էդ վունց կուլի, մուր դուն գնաս առանց պսակվելու:

– Հիմա ի՞նչով կարող եմ պսակվել, որ էստեղ փող չունեմ:

Շուշանը խորին կասկածանաց մեջ ընկավ, գուցե յուր փեսացուն հայրենիքը գնալուց հետո կրկին չվերադառնա, այդ պատճառով մտածում էր վաղօրոք կապելնրա վիճակը յուր ղստեր հետ:

– Վուրթի, – ասաց նա ծանր կերպով, – ինչ կլի ե՞փ իմ Նատոյի աչքը պիտիս քու ճամփին պահի. էդպես բան չի՜ ըլի, պսակվի , իժում աստված բարի ճանապարհ տա, ուր ուզում իս գնա:

– Հիմա ձեռքումս փող չունիմ, որ հարսանիք անեմ, ի՞նչպես պսակվեմ, – հարցրուց երիտասարդը:

– Ասում իս, վուր ձեռիդ փուղ չունի՞ս, բան չկա, ես մի քանի թուման պարտք կանեմ, կու մխսիմ ու քու լայաղ հարսանիք կոնիմ:

Ջումշուդ՜բեկի նպատակն էլ հենց ալդ էր, թեև նա խորամանկությամբ պատճառում էր յուր գնալն, որպեսզի որքան կարելի է շտապեցնե հարսանիքը:

– Շատ լավ, դեդի չան, ես քո խոսքը չեմ կոտրի, ինչպես ասում ես, էնպես կանեմ, բայց դու էլ շտապիր, որ ինձ շատ չուշացնես այստեղ:

Շուշանն ուրախացավ, գրկեց յուր փեսացուն:

– Զումշուդ ջան, ես էգուցեվետ կու տեսնեմ հարսանիքիթադարեքը:

Նատոն, որ հեռու կանգնած լսում էր այգ խոսքերը, դուրս գնաց սենյակից խորին հուսահատությամբ: Նա նստեց բակի խավարումն յուր սովորական տախտակի վրա, երկար լաց էր լինում և ա՜խ ու վախ քաշում, երբ ճրագը ձեռին յուր արհեստանոցից դուրս եկավ նրա հայրը: Նա իմացավ յուր դստեր դարդը, բռնեց նրա ձեռքից: – Գնանք, Նատո շան, էստեղ մի՜ նստի, ցուրտ է, կմրսես, – ասաց նա, ներս տանելով նրան սենյակը:

Է

Անցավ մի ամբողջ շաբաթ Ջումշուդ՜բեկի հոր մահվան լուրը հայտնվելուց:

Մի գիշեր Շուշանի քրոջ՝ Սոփոյի տունը սովորականից փառավոր կերպարանք էր ստացել: Սենյակները լուսավորված էին ճրագներով: Եռ էր գալիս բազմությունը գույնզգույն հագուստներով: Ամեն տեղ ուրախությամբ փայլում էին երեսները: Լսելի էին ւինում երգի, զուռնայի և նաղարայի ձայներ:

Նատոյի հարսանիքն էր: Շուշանի տունը փոքր լինելու համար, այստեղ էր կատարվում հանդեսը: Այս և այն անկյուններում, և այս և այն սենյակներում հավաքված հյուրերի մեջ, անց էին կենում զվարճալի խոսակցություններ: Մի տեղ տերտերը, հավաքած յուր շուրջը մի քանի արհեստավորներ, զարմացնում էր նրանց յուր խորին գիտությամբը, խոսելով սրբերից և հրաշքներից: Մի տեղ կանայքը բաց էին արել բամբասանքի բազարը: Մի այլ սենյակում աղջիկները շրջապատած Նատոյին դայիրա էին ածում, երգում էին և պար էին գալիս: Իսկ Շուշանն ոտքի վրա անդադար պտիտ էր գալիս, զանազան կարգադրություններ էր անում և յուր հյուրերի հետ քաղցրախոսում էր ու նրանց սիրտն էր շահում:

– Սաբետ, – ասում էր Թաթուխենց Նատալյան յուր մոտ նստած կնոջ ականջին, – տեհնում ե՞ս Շուշանի բախտն, վո՞ւնց առանց փուղի ու առանց բաժինքի տանու՜փեսա ճարեց իր համար:

– Էդ էլ աստծու տուրք է, Նատալյա ջան, – պատասխանեց Ճոն՜Օհանեսի կինը՝ Սաբետոն:

– Հալբաթտա, առանց աստծու կամքի փոթոլը ծառից վեր չէ գալիս, մագրամ, ադմորթին պիտի բախտ էլ ունենա:

– Չէ՜, էդ ղարիբականները փուղին շատ մտիկ չին անում, – մեջ մտավ կալատող Սիմոնի կինը՝ Մաշոն. – նրանք աղջկան ին մտիկ անում, աղջիկն օղոնդ լավն ըլի, էդ է հարկավոր նրանց:

– Մագրամ, էդ ղարաբաղցին ի՞նչ մի հուտով ծաղիկ ջոկեց իր համա… – նրանց խոսքը կտրեց խարազ Դարչոյի կինը՝ Բարբարեն:

– Չէ, Բարրարե՜, էդ ո՜ւր իս ասում, միղք է էդենց խոսիլը. Նատոն, հա՜խ աստծու, հալալ կաթնակեր ու սիրուն աղջիկ է, – պատասխանեց Դաբաղենց Մակին:

– Լավ հալալ կաթնակեր ես գտի… նրա բաներն ես լավ գիտեմ մանդրուք ծախող Գիգոլու հետ… – խոսեց Բարբարեն երեսը շուռ տալով:

– է՜հ, էդ ինչի՞ր եք խոսում, – մեջ մտավ ղազազ Ծղալոբի կինը՝ Սալոմեն. – մեր ժուկում ո՞վ է մտիկ տալիս, վուր աղջիկը լավ կաթնակեր ու հալալ ըլի. էս ժուկում աղջկա սիրունութինն էլ վուչինչ է, նրա խիլքն էլ վուչինչ է, նրա ուսումն էլ վուչինչ է… հենց աղջիկը շատ փուղ ունենա, – փեսեն նրա համար հազիր է, թեկուզ նա քոռ ըլի, թեկուզ քաչալ ըլի, աննամուս ըլի – դիփ մեկ է…: Թե չէ էդենց քոռ քոռինա մուշտարիքը հազրեմեն մե գամ ռաստ չին գալիս, վուր առանց փուղ ու բաժինքի նշնվին:

Սալոմեի խոսքերը գրավեցին կանանց ընդհանուր համակրությունը և ամենքը միաբերան ձայն տվին, – անիծվի՜ էդ թավուր ադաթը… նրա մոգոնողի տունը քանդվի …

Բայց տղամարդերի մեջ անց էր կենում բոլորովին այլ խոսակցություն, բոլորովին կենսական այլ խնդիրների վրա: Նրանք խոսում էին նույն օրերի հացի և այլ ուտելիքի թանկության մասին:

– Էդ բոլորը ժողովրդի մեղքերիցն է, – ասաց նրանց քահանան. – երբ մարդերի մեղքը բազմանում է, աստված էլ խրատում է նրանց տեսակ՜տեսակ պատիժներով: Գիտե՞ք, ո՛րքան թերահավատացել է մեր ժողովուրդն, էլ ոչ ժամն են իմանում և ոչ աղոթքը, էլ ոչ պասն են իմանում և ոչ պատարագը. էլ ոչ սուրբն են իմանում, ոչ սրբությունը, դիփ մի խոսքով մոռացել են, հենց սատանայի ճամփան բռնած գնում են: