Tasuta

Պոեզիա

Tekst
iOSAndroidWindows Phone
Kuhu peaksime rakenduse lingi saatma?
Ärge sulgege akent, kuni olete sisestanud mobiilseadmesse saadetud koodi
Proovi uuestiLink saadetud

Autoriõiguse omaniku taotlusel ei saa seda raamatut failina alla laadida.

Sellegipoolest saate seda raamatut lugeda meie mobiilirakendusest (isegi ilma internetiühenduseta) ja LitResi veebielehel.

Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

* * *

 
Աշխարհըս մե փանջարա է, – թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի, – դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր, – վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի, – խաղերումեն բեզարիլ իմ:
 
 
Դովլաթն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.
Լավ մարթն էն է' գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով.
Աշխարըս մեզ մընալու չէ' իմաստնասիրաց խաբարով.-
Գուզիմ թըռչի բըլբուլի պես, – բաղերումեն բեզարիլ իմ:
 
 
Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն'
Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում' շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն' մե ղուլ չին պահում, – աղերումեն բեզարիլ իմ:
 
 
Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի – յաղերումեն բեզարիլ իմ:
 
 
Սայաթ-Նովեն ասաց' դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պես էնդուր գու լամ' վարթիս խարըն շատացիլ է.
Չի՛ն թողնում վախտին բացվելու, – քաղերումեն բեզարիլ իմ:
 

* * *

 
Ամէն մե մըտիկ տալով տարար խիլքս, քամալոս,
է՛յ,նազանի,ռահմ արա,դուն մի դառնա աջալըս.
Հէնց ձէռովդ կապեցիր,էնպես բաց էր իղբալըս.
Էշխեմեդ հիվանդացա,չիս հարցնում իմ հալըս.
Քիզիքիզ մըտիկ արա,փոշմանիլու վախտըն է:
 
 
Իմ թալնիլը քու բանն էր,չասացիր ի՞նչ իս անում.
Սըրտով սիրածըս դու՛ն իս,էլ ինչի՞ իս արմանում,
ՈՒրիշնիրու խոսկիրով կապած յարես յիդ անում.
Աճկըս ճանապարհիդ է, ինչի՞ իս շատ ուշանում.
Մե խալվաթ ոթախումը բարիշիլու վախտն է:
 
 
Քու պատվական գըլուխըդ դուն ավարա մի՛ անի.
էս իմ խունի ջիգարս հազար պարա մի՛ անի,
Իմ ու քու սըրտի բանը դիփ աշքարա մի՛ անի,
Արութինի շախ սիրտը մեկ էլ յարա մի՛ անի.
Կամով ու ճիտ անէլով փաթաթվիլու վախտըն է:
 

* * *

 
Վունց օր վուր ղարիբ բուլբուլը մե տարով բաղին կարոտ է,
Էնենց գու լա քո սիրողը` ձեռիդ յարաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի' խոսի, քու ճուրտը աղին կարոտ է.
Հասիլ է ծուցիդ շամամը` օսկե թաբաղին կարոտ է:
 
 
Մե զադ չը կա` գուման ածիմ, ասիմ, էն նըման է գունքըդ,
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըդ,
Բոյեմեդ չուրս մատն ավելի լըցվիլ է դոշդ ու թիկունքըդ,
Զարով-աբրեշումով հուսած մազիրըդ` շաղին կարոտ է:
 
 
Դուն խոմ է'ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա'րի.
Ծուցըդ վարաղնած հուջրա է, հուտ ունե մուշկ ու ամբարի.
Իրեք հարուր վացունուվից ամեն անդամըդ ղարարի.
Կուռըդ շիմշատ, մատնիրըդ մում` բըրոլե ճաղին կարոտ է:
 
 
Յիս է'լ ուրիշ յար չիմ սիրի, աշխարումըս դո'ւն իս իմը.
Թե մե շափաթ քիզ չի'մ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմը.
Թեգուս թագավուրը կանչե, թեգուզ Լողմանի հեքիմը`
Վո՞ւր մե դարդս կու հասկանան` դուգունըս դաղին կարոտ է:
 
 
Գիշեր-ցերեկ ման իմ գալի էշխեդ յանա-յանա, գո'զալ.
Անգաճ արա, մա'տաղ իմ քիզ, մե քիչ կա'մաց գընա, գո'զալ:
Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո'զալ:
Մակամ մե՞ռավ Սայաթ Նովեն` անգաճըդ խաղին կարոտ է: